Քաղաքականություն
Պեսկովը՝ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության լուծման մասին
Ռուսաստանը հանդես է գալիս Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության երկպետական լուծման օգտին։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք հավատարիմ ենք մնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հիմնարար բանաձևերին և միջազգային դիրքորոշմանը՝ պաղեստինա-իսրայելական խնդիրը երկու պետությունների մոտեցման հիման վրա լուծելու հնարավորության վերաբերյալ։ Հետևաբար, մեր այդ մոտեցումն անփոփոխ է», – ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան ելնում է նրանից, որ սա միակ հնարավոր ճանապարհն է այս բարդ և արմատացած հակամարտությունը լուծելու համար։
«Պաղեստինա-իսրայելական հակամարտությունն այսօր ապրում է իր ողջ պատմության մեջ, թերևս, ամենասուր փուլը։ Եվ ամենաողբերգական», – ասել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարը։
Նմանատիպ հոդվածներ
«Ժողովուրդ». Ուշագրավ մանրամասներ ապրիլյանի քննիչ հանձնաժողովի աշխատանքներից. իրավապահ համակարգում զարմացած են
WRed
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ գնաճ կա, բայց դա չի նշանակում, որ նա դժվարանում է հաց առնել. Վահան Քերոբյան
Հունաստանի ԱԳՆ-ն` հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու և պետական սահմանի մասին
Վենեսուելան ստեղծել է հանձնաժողով՝ Մադուրոյին և նրա կնոջը ազատ արձակելու համար
Ofelya