ԲԿ փոխտնօրենը նշել է քթի վիրահատության ժամանակ 32-ամյա կնոջ մահվան պատճառը
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 6-ին «Արթմեդ» բժշկական կենտրոնում բուժառու է մահացել: Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 32-ամյա Լիանա Ս-ն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինը հուլիսի 5-ին նշված բժշկական կենտրոնում քթի շրջանում վիրահատության է ենթարկվել և այդ ժամանակ էլ մահացել է: Նա Հայաստան էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից՝ վիրահատվելու համար:
«Պանորամա»-ի հետ զրույցում «Արթմեդ» ԲԿ փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանն ասաել է, որ կինն ունեցել է չարորակ հիպերթերմիա, ինչի հետևանքով մահացել է։
«Դեպքը բժշկի սխալի հետևանք չէ։ Միակ դեպքն է, որ կենտրոնում քթի վիրահատության ընթացքում մահվան դեպք է գրանցվել։ Պատճառը եղել է չարորակ հիպերթերմիան, երբ մարդու մարմնի մարմնի ջերմաստիճանը միանգամից բարձրանում է 42-43 աստիճան։ Դա գենետիկ հիվանդություն է՝ քրոմոսոմի հետ կապված, որը կարող է դրսևորվել երկրորդ կամ երրորդ նարկոզի ժամանակ»,- ասել է Ա. Ղարիբյանը։
ԲԿ փոխտնօրենի խոսքով, այս խնդիրը նախօրոք պարզել հնարավոր չէ, կինը չի նշել, որ նախկինում էլ անզգայացում է ունեցել կամ որ դրա ընթացքում խնդիրներ են առաջացել։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր կլինեն հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում. ՀԷՑ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքն...
Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 9-ին պլանային նորոգման աշխատանքնե...
«Honda»-ն բախվել է գովազդային երկաթե սյանը․ նրանք վերադառնում էին Բաթումիից
Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում «Honda Fit» մակնիշի ավտոմե...
Քաղաքացին չի կարողացել հեծանվանավակով ափ վերադառնալ
Հուլիսի 8-ին, ժամը 18:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի N1 հանրային լողա...