«Honda»-ն բախվել է գովազդային երկաթե սյանը․ նրանք վերադառնում էին Բաթումիից
Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում «Honda Fit» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 11 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար հատվածում տեղադրված գովազդային վահանակի երկաթե սյանը։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 3-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի գլխավորությամբ և «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայր ժամանած վթարված ավտոմեքենայի վիրավորների բարեկամները նշում էին, որ նրանք վերադառնալիս են եղել Բաթումիից։
Նմանատիպ հոդվածներ
Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 9-ին պլանային նորոգման աշխատանքնե...
Քաղաքացին չի կարողացել հեծանվանավակով ափ վերադառնալ
Հուլիսի 8-ին, ժամը 18:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի N1 հանրային լողա...
Անհատ ձեռներեցին տան գազի խողովակից պարшնի միջոցով կшխվшծ վիճակում հայտնաբերել է եղբայրը
Այսօր՝ հուլիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարո...
Մանրամասներ՝ Գորիսում թունավորված ընտանիքի առողջական վիճակի մասին
Գորիսում թունավորվել են 7–հոգանոց ընտանիքի բոլոր անդամները, 4-ամյա երեխան մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահո...