Հուսով եմ, որ այսօր Ռոնալդուն կհիասթափվի․ Մբապե
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի Պորտուգալիայի դեմ խաղից առաջ խոսել է պորտուգալացիների ավագ Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Ռոնալդուն յուրահատուկ խաղացող է: Նա իր օրինակով ոգեշնչել է մի ամբողջ սերունդ: Նա ունի բազմաթիվ նվաճումներ և տիտղոսներ իր հետևում, պարզապես ապշել կարելի է: Սակայն առաջիկա խաղում, հուսով եմ, որ նա կհիասթափվի»,- Կիլիանի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2024-ի քառորդ եզրափակիչի Պորտուգալիա-Ֆրանսիա հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 5-ին ժամը 23։00-ին։