Ոստիկանների կողմից բռնության ենթարկված նախկին փոխնախարարը ճանաչվել է տուժող. «Փաստինֆո»

Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց տեղի ունեցած ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից բռնության ենթարկված Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը ճանաչվել է տուժող, քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է փաստաբան Արսեն Բաբայանից։


Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Շարժման մասնակիցները ԱԳՆ շենքի դիմաց ակցիա էին իրականացրել, ոստիկանները բերման էին ենթարկել մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանին, որը որևէ հակաօրինական գործողություն չէր իրականացնում, հակառակը՝ ըստ կադրերի՝ փորձում էր հանդարտեցնել իրավիճակը։ Ոստիկանները ոչ միայն բերման են ենթարկել, այլև՝ ուժ են կիրառել նրա նկատմամբ, ինչի հետևանքով Հարությունյանը ստացել է ուղեղի ցնցում, օրեր շարունակ գտնվել հիվանդանոցում։ Ոստիկանության կիրառած ուժի հետևանքով հիվանդանոցում հայտնվելուց հետո կարիք է առաջացել արտերկրում հետազոտություններ անցնելու։