Կոտայքի տանիքներից մեկում հրդեհ է բռնկվել
Հուլիսի 5-ին, ժամը 10։28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին այրվում է շինության տանիք:
Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Գեղի գյուղի Եղվարդի խճուղու 3-րդ նրբանցքում գտնվող չշահագործվող շինության տանիքում (մոտ 200 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:32-ին, մարվել՝ 13։20-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 70 քմ: