«Պարադիս» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք. Shamshyan
Օրեր առաջ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները «Պարադիս» ռեստորանային համալիրի մոտ ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Կայքի տեղեկություններով, անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ ինքը Արցախյան պատերազմի մասնակից է ու այնտեղից բերված զենք-զինամթերքը թողնում է Ոսկեհատ գյուղի «Պարադիս» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող քանդված շինության տարածքում։
Դեպքի վայր մեկնած Վաղարշապատի ոստիկանները քաղաքացու մատնանշած վայրում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք, այդ թվում՝ ինքնաձիգեր, ատրճանակներ, պայթուցիկներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ զենք ու զինամթերք։
Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նմանատիպ հոդվածներ
Ստեփանակերտի բնակիչ Սարգիս Գալստյանը հավաքագրվել և լրտեսություն է կատարել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ. ՔԿ
Ավարտվել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխան...
Կարող են նկատվել կապի ընդհատումներ․ Ucom-ը զգուշացնում է
Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 11-ից 15-ը Մասիս քաղաքի կենտրոնական փողոցներին զուգահեռ անցնող ընկերության...
Արտակարգ դեպք՝ Երևանում․ «ՀԷՑ»-ի 4 աշխատակից հրդեհի ահազանգով մեկնել են ենթակայան, որտեղ ծեծի են ենթարկվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` երեկ՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում...
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կբացի ԵԱՏՄ ընդհանուր շուկան հայ ոսկերիչների համար
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը վերջապես կբացի ԵԱՏՄ ընդհանուր շուկան հայ ոսկերիչների համար շ։ Այս ապրանքների միասն...