Արտակարգ դեպք՝ Երևանում․ «ՀԷՑ»-ի 4 աշխատակից հրդեհի ահազանգով մեկնել են ենթակայան, որտեղ ծեծի են ենթարկվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` երեկ՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ -Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրաչյա Քոչար 13 հասցեում խուլիգանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մի քանի հոգու ծեծի են ենթարկել: Մինչ ոստիկանները կհասնեին դեպքի վայր, ժամը 01։20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել 3 քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի տեղակալ Արամյանի գլխավորությամբ պարզել են, որ այդ քաղաքացիներն են Երևանի բնակիչներ 62-ամյա Սերյոժա Ե․-ն, 33-ամյա Սևակ Վ․-ն և 35-ամյա Վահան Զ․-ն:
Ոստիկանները պարզել են նաև, որ Սերյոժա Ե․-ն, Սևակ Վ․-ն, Վահան Զ․-ն և Երևանի բնակիչ 64-ամյա Գնել Ա․-ն հուլիսի 3-ին՝ ժամը 23։00-ին, ՀԷՑ «Արաբկիր» մասնաճյուղի տնօրեն 31-ամյա Նարեկ Փ․-ի ցուցումով մեկնել են Ռուբինյանց փողոցի թիվ ենթակայաններից մեկը, որտեղից, իբրև թե, հրդեհի ահազանգ է եղել: Տեղում պարզվել է, որ հրդեհ չի եղել և մոտ 10 անձ Ռուբինյանց փողոցի 27/109 հասցեի մոտ հարձակվել են նրանց վրա, և ծեծի են ենթարկել Սերյոժա Ե․-ին, Սևակ Վ․-ին, Վահան Զ․-ին և Գնել Ա․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծեծի ենթարկող անձանցից են ոմն Քանաքեռցի Սայաթի որդի Արտյոմը, Երևանի բնակիչ 44-ամյա Վլադիմիր Մ․-ն և 45-ամյա Հայկ Դ․-ն, ում ձեռքին այդ պահին եղել է հրազենին նմանվող առարկա:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դեպքի ամբողջական հանգամանքները և մասնակիցների տվյալները պարզելու ու մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
Նմանատիպ հոդվածներ
«Պարադիս» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք. Shamshyan
Օրեր առաջ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները «Պարադիս» ռեստորանային համալիրի մոտ ապօրինի զենք-զինամթերք են հայտ...
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կբացի ԵԱՏՄ ընդհանուր շուկան հայ ոսկերիչների համար
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը վերջապես կբացի ԵԱՏՄ ընդհանուր շուկան հայ ոսկերիչների համար շ։ Այս ապրանքների միասն...
Կարող են նկատվել կապի ընդհատումներ․ Ucom-ը զգուշացնում է
Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 11-ից 15-ը Մասիս քաղաքի կենտրոնական փողոցներին զուգահեռ անցնող ընկերության...
Ստեփանակերտի բնակիչ Սարգիս Գալստյանը հավաքագրվել և լրտեսություն է կատարել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ. ՔԿ
Ավարտվել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխան...