Պատահարներ
Արտակարգ իրավիճակ՝ Շիրակի մարզում. ահազանգ է ստացվել, որ օդանավակայանում ռումբ է դրված
Edita
Այսօր՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակ օդանավակայանում ռումբ է դրված և այն պայթելու է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, տարածքը պարեկները սահմանազատել են: Օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են, այս պահին տեղում աշխատում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարներն ու սակրավորները:
Դեպքի փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են վթարի հետևանքով մահացած և տուժած զորացրված զինծառայողների անունները
Edita
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր
Edita
Դանակահարություն՝ Երևանում․ բժիշկները պայքարում են տղամարդու կյանքի համար․ կան ձերբակալվածներ
Edita
Խոշոր վթար՝ Թուրքիայում․ տասնյակ մարդիկ են տուժել, այդ թվում՝ երեխաներ
Edita