Խոշոր վթար՝ Թուրքիայում․ տասնյակ մարդիկ են տուժել, այդ թվում՝ երեխաներ
Թուրքիայի Անթալիա նահանգում ավելի քան 20 մարդ Է տուժել ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետեւանքով, որի սրահում եղել են ռուս եւ բելառուս զբոսաշրջիկներ: Այս մասին հայտնում է Shot Telegram ալիքը։
Լրագրողները պարզել են, որ ավտոմեքենայի վարորդին ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Բայց նրան փրկել չի հաջողվել։
Ընդ որում, եւս 20 ուղեւոր, այդ թվում՝ 7 երեխա, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նրանց թվում են ՌԴ 16 և Բելառուսի 4 քաղաքացիներ, ասվում է նյութում։
Ինչպես հայտնել է Haberler պարբերականը, տրանսպորտային միջոցը պետք է ռուս և բելառուս զբոսաշրջիկներին հյուրանոցներից մեկից հասցներ Անթալիայի օդանավակայան:
Ճանապարհին ավտոբուսը բախվել է բետոնե սյանը, ինչից հետո այն հետ է նետվել դեպի գյուղի ճանապարհ։ Թե կոնկրետ ինչն է դարձել ՃՏՊ-ի պատճառը, դեռ չի հստակեցվում: