Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս հայտնվել է անձրևաջրերի հետևանքով ճանապարհին առաջացած ջրափոսում, ապա առաջ ընթացել, բախվել պաշտպանիչ բետոնե հենապատին ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Այսմասին հաղորդում է shamshyan.com-ը։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:


Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները և «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:


Վիրավորներից մեկին հիվանդանոց են սեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Քաղաքականություն

Պատահարներ