Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորքերին արգելվել է աշխատավայրից դուրս համազգեստ կրել
Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորքերին արգելվել է աշխատավայրից դուրս համազգեստ կրել: Այս մասին հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարարության Stars and Stripes թերթը:
Նշվում է, որ որոշումն ընդունվել է անվտանգության նկատառումներից ելնելով։
Թերթի տեղեկություններով, Շպանգլադեն ավիաբազայի զինվորականներն այժմ պետք է այնտեղ մեկնեն քաղաքացիական հագուստով և ամենուր չեն կարող համազգեստ կրել։ Միևնույն ժամանակ այլ տեղեկություններ չեն հաղորդվում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպայում ԱՄՆ մի քանի ռազմակայաններ բերված են մարտական պատրաստականության բարձր աստիճանի՝ հնարավոր ահաբեկչական սպառնալիքի պատճառով: Անվտանգության մակարդակը բարձրացվել է երկրորդ ամենաբարձր մակարդակի, այն մտավախությունների ֆոնին, որ ահաբեկչական հարձակումը կարող է թիրախավորել ԱՄՆ ռազմական անձնակազմը կամ օբյեկտները:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի քաղաքացիություն ունեցող 4 հազար մարդ Իսրայելի բանակում է. ԶԼՄ
Թուրքիայի քաղաքացիություն ունեցող 4 հազար մարդ Իսրայելի բանակում է: Այս մասին, Pars Today–ի փոխանցմամբ, գրել է «T...
Բելառուսը կարող է միջուկային զենք կիրառել իր ինքնիշխանությանը ուղղված սպառնալիքի դեպքում. Բելառուսի ԳՇ պետ
Բելառուսը կարող է միջուկային զենք կիրառել իր ինքնիշխանությանը ուղղված սպառնալիքի դեպքում: Այս մասին հայտարարել է երկրի Գ...
Եվրոպայում ԱՄՆ մի քանի ռազմակայաններ բերված են մարտական պատրաստականության բարձր աստիճանի հնարավոր ահաբեկչական սպառնալիքի պատճառով. CNN
Եվրոպայում ԱՄՆ մի քանի ռազմակայաններ բերված են մարտական պատրաստականության բարձր աստիճանի՝ հնարավոր ահաբեկչական սպառնալիք...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խարկովում ռուսական կառավարվող ավիառումբի հարվածի հետևանքով զոհ և վիրավորներ կան, այդ թվում՝ 8-ամսական երեխա
Կիրակի Խարկովի «Նովայա Պոչտա» տերմինալի վրա կառավարվող ավիառումբերի հարվածների հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս 9 մարդ վի...