Ռազմական

Բելառուսը կարող է միջուկային զենք կիրառել իր ինքնիշխանությանը ուղղված սպառնալիքի դեպքում. Բելառուսի ԳՇ պետ

Բելառուսը կարող է միջուկային զենք կիրառել իր ինքնիշխանությանը ուղղված սպառնալիքի դեպքում. Բելառուսի ԳՇ պետ
Բելառուսը կարող է միջուկային զենք կիրառել իր ինքնիշխանությանը ուղղված սպառնալիքի դեպքում: Այս մասին հայտարարել է երկրի Գլխավոր շտաբի պետ Պավել Մուրավեյկոն:«Վերջին փաստարկներից և թեզիսներից մեկը…

Բելառուսը կարող է միջուկային զենք կիրառել իր ինքնիշխանությանը ուղղված սպառնալիքի դեպքում: Այս մասին հայտարարել է երկրի Գլխավոր շտաբի պետ Պավել Մուրավեյկոն:


«Վերջին փաստարկներից և թեզիսներից մեկը, որոնք բերվում են որպես զսպող գործոն, ոչ ռազմավարական միջուկային զենքի վերադարձն է մեր երկրի տարածք: Մենք գիտենք այդ զենքի հետ վարվեցողությունը: Մենք կարողանում ենք այն վստահ կիրառել: Մենք ի վիճակի ենք դա անել: Եվ մենք կանենք, եթե մեր երկրի ինքնիշխանությանն ու անկախությանը սպառնալիքներ ստեղծվեն»,– ասել է Բելառուսի ԳՇ պետը կիրակի ОНТ հեռուստաալիքին տված հարցազրույցում:


Ավելի վաղ բելառուսական խորհրդարանում հայտնել էին, որ երկիրը միջուկային զենքը դիտարկում է որպես սեփական անվտանգության ապահովման միջոց:


Հունիսի 12-ին Բելառուսի զինված ուժերը սկսել են ոչ ռազմավարական միջուկային ուժերի հետ վարժանքների երկրորդ փուլը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Եվրոպայում ԱՄՆ մի քանի ռազմակայաններ բերված են մարտական պատրաստականության բարձր աստիճանի հնարավոր ահաբեկչական սպառնալիքի պատճառով. CNN

Եվրոպայում ԱՄՆ մի քանի ռազմակայաններ բերված են մարտական պատրաստականության բարձր աստիճանի՝ հնարավոր ահաբեկչական սպառնալիք...

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250