18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինդոնեզիայում կայացած մրցաշարում 17-ամյա բադմինթոնիստ է մահացել

Չինացի կրտսեր Չժեն Չժիցեն մահացել է Ինդոնեզիայի Ջակարտա քաղաքի հիվանդանոցում ՝ բադմինթոնի Ասիայի առաջնության ժամանակ կորտում ուշագնաց լինելուց հետո: Այս մասին հուլիսի 1-ին հայտնել Է Reuters գործակալությունը։


Ինչպես երևում է հրապարակված տեսանյութից, մարզիկն ընկել է կորտում խաղի ժամանակ։ Նա մի քանի փորձ արեց բարձրանալ, բայց չկարողացավ։


Մարզիկին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է։ Badminton Asia-ն և Չինաստանի ԱԳՆ-ն ցավակցություն են հայտնել հարազատներին և մտերիմներին՝ մարզիկի մահվան կապակցությամբ: Ինդոնեզիայի ազգային օլիմպիական կոմիտեն նույնպես իր խորին ցավակցությունն է հայտնել Չժանի մահվան կապակցությամբ:



«Տեղեկանալով միջադեպի մասին՝ Սուրաբայում Չինաստանի գլխավոր հյուպատոսությունն անմիջապես կապ է հաստատել ինդոնեզական կողմի հետ եւ համակարգել բոլոր փրկարարական աշխատանքները, ինչպես նաեւ անձնակազմ է ուղարկել դեպքի վայր», — հայտարարել Է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մաո Նինը: