ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եվրո-2024-ի խաղում Ուկրաինան կամային հաղթանակ է տարել Սլովակիայի նկատմամբ

Ուկրաինան կամային հաղթանակ տարավ Սլովակիայի նկատմամբ Եվրո-2024-ի խաղում:


Եվրո-2024-ի 2-րդ տուրի խաղում Ուկրաինայի հավաքականը հաղթեց Սլովակիայի հավաքականին:


Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով:


Հաշիվը բացել է Սլովակիայի հավաքականի ֆուտբոլիստ Իվան Շրանցը: Նա աչքի է ընկել 17-րդ րոպեին։ Ընդմիջումից 10 րոպե անց Նիկոլայ Շապարենկոն հավասարեցրեց հաշիվը: Ռոման Յարեմչուկը խաղի ավարտից 10 րոպե առաջ` առաջ մղեց Ուկրաինային։


2022 թվականի գարնանը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ), հետևելով միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) առաջարկություններին, որոշում են կայացրել Ռուսաստանի հավաքականին, ինչպես նաև ռուսական բոլոր ակումբներին հեռացնել այդ կազմակերպությունների վերահսկողության տակ գտնվող բոլոր մրցումներին մասնակցելուց։ Ռուսները բաց են թողել 2022 թվականի աշխարհի առաջնության անցումային խաղերը և բաց կթողնեն առաջիկա Եվրոպայի առաջնությունը: