Պատահարներ
Թուրքիայի Թորբալի քաղաքում պայթյուն է որոտացել. 4 անձ մահացել է, 35-ը՝ վիրավորվել
Թուրքիայի Իզմիր նահանգի Տորբալի քաղաքում պայթյուն է որոտացել։
Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։
Նշվում է, որ նախնական տվյալներով՝ գազի արտահոսքն է պայթյունի պատճառը։
«Պայթյունը որոտացել է Տորբալի քաղաքի Բարիշա Մանչո փողոցի հրուշակեղենի խանութ–սրճարանում, տեղի ժամանակով ժամը 15։00-ին։ Միջադեպի հետևանքով առնվազն 3 անձ է մահացել, շատերը վիրավոր են»,- հայտնում է ալիքը։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ գազի խողովակի պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, ևս 35-ը վիրավորվել են:
Պայթյունի հետևանքով վնասվել է տարածքում տեղակայված 11 շենք։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան հայտնել է, որ պայթյունի հետաքննությունը սկսվել է: