Անչափահաս վարորդը Երևանում «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Երեկ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը:
Ժամը 20։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Դավիթ Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենայով Վիլնյուսի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 76-ամյա Հովհաննես Ի․-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Նմանատիպ հոդվածներ
Գողության դեպք՝ Երևանում․ տան պատուհանի ճաղավանդակը կտրել, պատուհանով մուտք են գործել ներս և գողացել 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ և այլ փաստաթղթեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 19-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում ՀՀ Նե...
«Բերիլ» արևադարձային փոթորիկն ուժգնանում է կյանքի համար վտանգավոր քամիներ ստեղծելով
Կարիբյան ավազանի հարավարևելյան մեծ մասում կիրակի տագնապ է տիրում, քանի որ «Բերիլ» արևադարձային փոթորիկը ուժգնացել և դարձ...
Առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում․ Հայտնաբերվել է ՌԴ 31-ամյա կնոջ մարմին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 28-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 23...
Պետերբուրգում տղամարդը մերսման ժամանակ խեղդել է կնոջը եւ մարմինը նետել լոգարան
Պետերբուրգում տղամարդը մերսման ժամանակ խեղդել է կնոջը: Այնուհետև նա լոգարանը լցրել է ջրով, տեղափոխել մարմինը այնտեղ և լք...