Ռուսաստանում խոսել են միգրանտների մասին
Տարեկան մոտ 15 միլիոն օտարերկրացիներ են գալիս Ռուսաստան, նրանք հիմնականում աշխատանքային միգրանտներ են, որոնց կազմը կտրուկ փոխվել է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության Դաշնային անվտանգության, ազգամիջյան հարաբերությունների, ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքների կատարման նկատմամբ վերահսկողության վարչության դատախազ Դմիտրի Վագուրինը։
«Վերջին տարիներին Ռուսաստան եկողների կազմը կտրուկ փոխվել է, միգրանտների մեծ մասը Կենտրոնական Ասիայի հանրապետություններից են»,- ասել է Վագուրինը և հավելել, որ նրանց մեծ մասը ռուսերենին չի տիրապետում, շատերն էլ չեն ցանկանում ենթարկվել ՌԴ-ում գործող օրենքներին։
Վագուրինը նշել է․ «Վերջին տարիներին Ռուսաստան եկողներից շատերը չեն ցանկանում պահպանել տեղի օրենքներն ու վարքագծի նորմերը, անհարգալից են վերաբերվում տեղի բնակչությանը»։
ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչը հիշեցրել է, որ հարևան երկրներից ժամանողների համար պարզեցվել են Ռուսաստանի Դաշնություն մուտքի և կացության կանոնները և այս համատեքստում նշել․ «Հյուրընկալությունն ի վնաս մեր երկրի է»։