Դաղստանի ահաբեկչության մասնակիցը Խաբիբի հոր մարզադպրոցից է․ սպորտային խմբակները կստուգվեն
Հունիսի 23-ի երեկոյան գրոհայինները հարձակվել են Մախաչկալայի ու Դերբենտի ուղղափառ եկեղեցիների, սինագոգների ու ոստիկանների վրա։ Քննչական կոմիտեն հայտնել է 5 զինյալների լիկվիդացման մասին։ Mash և Shot տելեգրամյան ալիքները, ինչպես նաև RT-ն գրել են, որ նրանցից մեկը կարող է լինել Աբդուլմանապ Նուրմագոմեդովի (Խաբիբ Նուրմագոմեդովի հոր) մարտարվեսների դպրոցի մարզիկներից մեկը՝ Գաջիմուրադ Կագիրովը: Նրա անունը պաշտոնապես իրավապահ մարմինները դեռ չեն հրապարակել։ Այս մաին հայտնում է armsport.am-ը։
«Ցանկանում ենք ասել, որ երեկվա իրադարձությունների մասնակիցը միայն մարզումային հավաք էր անցկացնում առաջիկա պրոֆեսիոնալ մենամարտի համար, և թիմակիցների խնդրանքով նրան թույլատրվեց մասնակցել մեր դպրոցում անցկացվող մարզումներին»,- ասված է դպրոցի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի անվան դպրոցը բացվել է 2019 թվականի դեկտեմբերին, որի հիմնադիրներն են եղել հենց ինքը մարզիչը և նրա որդին՝ UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը։
Դաղստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարձակումների հետևանքով զոհվել է 20 մարդ, ևս 46-ը վիրավորվել են։ Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր 15 զոհված ոստիկանի և 4 քաղաքացիական անձանց մասին։
Դաղստանում կստուգվեն սպորտային խմբակները, որտեղ մարզվել են MMA մարտիկներ։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ մոտ ապագայում օպերատիվ աշխատակիցներն ստուգումներ կանցկացնեն Դաղստանի մարզադահլիճներում, որտեղ խառը մենամարտեր են վարվում։ Նպատակն է` պարզել, թե արդյոք մարզիկների շարքերում չկան արմատականներ, ինչպես նաև, այսպես կոչված, «քնած բջիջների» անդամներ։
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիայում լրտեսության կասկածանքով ՀՀ, ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիներ են ձերբակալվել
Գերմանիայում լրտեսության կասկածանքով ռուս, հայ եւ ուկրաինացի է ձերբակալվել:Հունիսի 19-ին Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղ...
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կբացի ԵԱՏՄ ընդհանուր շուկան հայ ոսկերիչների համար
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը վերջապես կբացի ԵԱՏՄ ընդհանուր շուկան հայ ոսկերիչների համար շ։ Այս ապրանքների միասն...
Արտակարգ դեպք՝ Երևանում․ «ՀԷՑ»-ի 4 աշխատակից հրդեհի ահազանգով մեկնել են ենթակայան, որտեղ ծեծի են ենթարկվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` երեկ՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում...
Հայտնի է, թե ով կարող էր ստեղծել Hamster Kombat-ը
Hamster Kombat-ը թողարկումից մի քանի շաբաթ անց գրավեց` ավելի քան 150 միլիոն խաղացողների, առաջացրեց բազմաթիվ մեմեր, որոնց...