ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տաջիկը հանգցրել է մոսկովյան եկեղեցիներից մեկի մոմերը և հրել այցելուներից մեկին
Օրեր առաջ 20-ամյա Ասկար Բուտաևը մեկնել է Մոսկվա և սկսել «կարգուկանոն հաստատել»։ Այսօր հայտնի է դարձել, որ միգրանտը մտել է ռուսական եկեղեցի և հանգցրել բոլոր մոմերը:
Աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել հունիսի 18-ին Ռուսաստանի մայրաքաղաքում: Ինչպես հայտնի է դառնում ռուսական ԶԼՄ–ներից, մի մարդ, ձեռքերում աղոթագորգ բռնած, մտել է տաճարներից մեկը և հանգցրեց բոլոր մոմերը։ Այնուհետև նա վիճաբանել է այցելուներից մեկի հետ և կոպիտ կերպով հրել նրան։
Ականատեսները պատմել են, թե չեն հասկացել՝ ինչ է կատարվում, և պարզապես վախեցել են մոտենալ հարևան երկրից ժամանած հյուրին։
Խռովարարին արագ ձերբակալել են տաճարի մոտ: Պարզվել է, որ նա արևոտ Տաջիկստանից է, բնակվում է մոտակայքում գտնվող հանրակացարանում։
Կասկածյալը տեղափոխվել է ՌԴ Քննչական կոմիտե, որտեղ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 148-րդ հոդվածի հատկանիշներով (խղճի և կրոնի ազատության իրավունքի խախտում): Ըստ քննիչների՝ միգրանտը որոշել է մոմերը հանգցնել՝ ցույց տալու համար ուղղափառ հավատացյալների զգացմունքների հանդեպ իր արհամարհանքը։
Այսօր Մոսկվայի Զյուզինսկի դատարանը կքննի նրա կալանքի միջնորդությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. էլի էժան պրծանք. Սուրբ Հովհաննես մատուռը «այրվում է» ուխտավորների մոմավառության պատճառով
Սուրբ Հովհաննես մատուռը «այրվում է» ուխտավորների մոմավառության պատճառով:«Աստծո դուռն եկած մարդկանց մոմավառությունը նայել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Կլիմայական ակտիվիստները չորեքշաբթի ներկ են լցրել բրիտանական Սթոունհենջի վրա: Համացանցում տարածվել են աշխարհահռչակ նախապա...
Շուռնուխի նորակառույց ճանապարհը փակվել է ուժեղ հեղեղումների պատճառով
Շուռնուխի նորակառույց ճանապարհը փակվել է ուժեղ հեղեղումների պատճառով: Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրը հայտնվել է տրան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավիճակը լարվեց Դեմիրճյան փողոցում
Դեմիրճյան փողոցում իրավիճակը լարվեց, երբ լեզվակռիվ սկսվեց Բագրատ Գալստանյանի և ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի միջև: