ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրիտանացի բնապահպան ակտիվիստները պղծել են Սթոունհենջը
Բնապահպան ակտիվիստները, որոնք պահանջում են դադարեցնել նավթի արդյունահանումը, ներկ են լցրել Մեծ Բրիտանիայի Սթոունհենջ քարե մեգալիթյան կառույցի վրա: Այս մասին հայտնում է LBC տեղական ռադիոկայանը։
Լրագրողների տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ամառային արևադարձին նախորդող օրը։ Բնապահպանները նարնջագույն ներկով ողողել են առնվազն երկու հսկա քարե մոնոլիտներ:
Հոդվածի հեղինակներն ընդգծել են, որ ակցիայի կազմակերպիչները Just Stop Oil շարժման մասնակիցներ են։ Շարժման անդամները Մեծ Բրիտանիայի կառավարությունից պահանջել են ստորագրել իրավաբանորեն պարտադիր պայմանագիր՝ հանածո վառելիքի օգտագործումը մինչև ընթացիկ տասնամյակի վերջը աստիճանաբար դադարեցնելու մասին: Եթե երկրի իշխանությունները չկատարեն այս պահանջը, Just Stop Oil-ը մտադիր է բողոքի ակցիաներին ներգրավել համախոհների Նորվեգիայից, Ավստրիայից և այլ երկրներից:
Բրիտանական ոստիկանության տվյալներով՝ Սթոունհենջի պղծումից հետո երկու մարդ է բերման ենթարկվել։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այս դեպքի առնչությամբ իր X հարթակում (նախկինում Twitter) գրել է, որ բողոքի ակցիան «վանդալիզմի խայտառակ օրինակ» է ամբողջ աշխարհի հնագույն հուշարձաններից մեկի դեմ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աննա Հակոբյանն իրենց բակում հյուրընկալել է հեծանվորդներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել` նշելով, որ առավոտյան հյուրընկալել է Փաշինյանի հետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վլադիմիր Պուտինի Aurus-ն իսկական իրարանցում է առաջացրել վիետնամցիների շրջանում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վիետնամցիների շրջանում իրարանցում է առաջացրել: Այս մասին հայտնել է «Իզվեստիայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվացիներին հորդորում են դուրս չգալ փողոց ուժեղ փոթորիկների պատճառով
Մոսկվայում սաստիկ փոթորիկներ են, քաղաքային իշխանությունները չեն բացառել մայրաքաղաքում տորնադոների առաջացումը և խորհ...
Գերմանիայում լրտեսության կասկածանքով ՀՀ, ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիներ են ձերբակալվել
Գերմանիայում լրտեսության կասկածանքով ռուս, հայ եւ ուկրաինացի է ձերբակալվել:Հունիսի 19-ին Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղ...