Պատահարներ

Գեղարքունիքում BMW-ն մխրճվել է բեռնատարի կցորդիչի մեջ․ 1 մարդ տեղում մահացել է

Julya 1 րոպե 400 դիտում
Գեղարքունիքում BMW-ն մխրճվել է բեռնատարի կցորդիչի մեջ․ 1 մարդ տեղում մահացել է

Գեղարքունիքի մարզում մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ են բախվել, ինչի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։


Ավտովթարը տեղի է ունեցել ժամը 15:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում։


Ըստ նախնական տեղեկությունների՝ BMW-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի և մխրճվել SHACMAN մակնիշի բեռնատարի կցորդիչի մեջ:


Կայքի տեղեկություններով՝ փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով են կարողացել BMW-ի միջից դուրս բերել մահացածի մարմինը:


Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկաններն ու քննիչները պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը:



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250