Պատահարներ
Ավտոլվացման կետում հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու դի
Այսօր՝ հունիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վերին Պտղնի Երևան-Աբովյան խճուղու 6/3 հասցեում գործող ավտոլվացման կետում տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է կայքը, ոստիկաններն ու պարեկները նշված ավտոլվացման կետի 2-րդ հարկում հայտնաբերել են Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 34-ամյա Կապուր Շ.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:





Նմանատիպ հոդվածներ
Տեղի է ունեցել ժայռաբեկորների քարաթափում․ ճանապարհը երկկողմանի փակվել է
Շտապօգնության ավտոմեքենան բախվել է փայտե էլեկտրասյանը. բուժքույրը տեղափոխվել է ԲԿ
2 նավաբեկություն՝ Իտալիայի ափերին․ 11 մարդ զոհվել է, ավելի քան 60-ը՝ անհետ կորել
Ողբերգական ավտովթար Երևանում. 1 մարդ մահացել է, տուժածներից 3-ը երեխաներ են
Ավելին Պատահարներ բաժնից
Խոշոր հրդեհ է բռնկվել Բեյրութի նավահանգստում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում լայնածավալ գործողություն․ 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0