Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցին կվերականգնվի
Կառավարությունն իր այսօրվա՝ հունսիի 14-ի նիստում շուրջ 66 մլն դրամ գումար հատկացրեց Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքների ձեռքբերման նպատակով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Կիրանց գյուղում է գտնվում նորահայտ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ ստացած 19-րդ դարի Սբ. Երրորդություն եկեղեցին: Խորհրդային տարիներին այն երկար ժամանակ օգտագործվել է որպես պահեստ, այժմ ամբողջությամբ ավերված է եկեղեցու տանիքը, պատերի որոշ հատվածներում առկա են ճաքեր, քանդված է սալահատակը, կարիք կա նաև եկեղեցու տարածքի բարեկարգման։
Խորհրդային տարիների միջամտության արդյունքում որոշ տեղերում փակվել են նաև եկեղեցու մուտքերը կամ պատուհանները, կատարվել են այլ միջամտություններ, որոնք նախատեսվում է վերացնել վերականգնման նախագծով։
Այս որոշմամբ նախատեսվում է գումար հատկացնել եկեղեցու վերականգնման և զանգաշտարակ-ռոտոնդայի տեղադրման համար:
Նշենք, որ որոշման նախագծի ընդունման արդյունքում կվերականգնվի Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցին և կտեղադրվի զանգաշտարակ-ռոտոնդան:
Նմանատիպ հոդվածներ
Առանձին ժամերի միակողմանի փակ է լինելու Էրեբունու փողոցից Այվազովսկու փողոց ճանապարհահատվածը
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են. «Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 15-ից մի...
Կայծակը hարվածել է ՌԴ-ից Հայաստան ուղևորվող ինքնաթիռին
Ռուսական ավիաընկերության՝ Հայաստան թռչող ինքնաթիռին կայծակ է հարվածել: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ Aviaincident թելեգր...
Բոլոր քաղաքացիները ձայնագրվելու են, իրենց հետևելու են․ Սամվել Մարտիրոսյան
Այս օրենքով գրեթե ամբողջ Երեւանը ընկնում է տեսախցիկների վերահսկողության տակ: Այս մասին ասել է Տեղեկատվական անվտանգության...
ԱԱԾ-ն՝ ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքի մասին
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ԱԱԾ-ում փաստական տվայլներ չեն ստացվել: Այս մա...