Հնարավոր է` երկաթուղին ավելի վաղ շահագործվի
Հեղեղի հետևանքով Հայաստանի հյուսիսում տուժած բնակավայրերում երկաթուղու վերականգնման աշխատանքները բավականին լավ տեմպերով են առաջ գնում, ու հնարավոր է` ավելի վաղ սկսվի շահագործումը։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ ներկայացնելով հեղեղից տուժած բնակավայրերում իրականացված և իրականացվելիք աշխատանքները` այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Հունիսի 5–ից երկաթուղին աշխատել է մինչև «Այրում» կայարան, բայց առաջիկա օրերին հնարավոր կլինի ամբողջովին օգտագործել՝ որոշ սահմանափակումներով»,– ասաց Սանոսյանը։
Նախարարի խոսքով` տուժած համայնքներում գազմատակարարումը, ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը մոտ 95-98 տոկոսով վերականգնված են։
Նմանատիպ հոդվածներ
Առանձին ժամերի միակողմանի փակ է լինելու Էրեբունու փողոցից Այվազովսկու փողոց ճանապարհահատվածը
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են. «Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 15-ից մի...
Կայծակը hարվածել է ՌԴ-ից Հայաստան ուղևորվող ինքնաթիռին
Ռուսական ավիաընկերության՝ Հայաստան թռչող ինքնաթիռին կայծակ է հարվածել: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ Aviaincident թելեգր...
Բոլոր քաղաքացիները ձայնագրվելու են, իրենց հետևելու են․ Սամվել Մարտիրոսյան
Այս օրենքով գրեթե ամբողջ Երեւանը ընկնում է տեսախցիկների վերահսկողության տակ: Այս մասին ասել է Տեղեկատվական անվտանգության...
ԱԱԾ-ն՝ ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքի մասին
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ԱԱԾ-ում փաստական տվայլներ չեն ստացվել: Այս մա...