Հայ ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել ՊՍԺ

ՊՍԺ-ն հետաքրքրված է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հայտնում է Arménie Football-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):



Աղբյուրի համաձայն՝ փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն փնտրում է խաղացողի, որը կկարողանա կիսապաշտպանությունից արագ անցնել հարձակման, իսկ Սպերցյանը կարող է փակել այս հարցը։


Սպերցյանը «Կրասնոդարի» հիմնական թիմում հանդես է գալիս 2021 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։



Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն կարող է գնել «Կրասնոդարի» դարպասապահ Մատվեյ Սաֆոնովին։


Անցած մրցաշրջանում Սպերցյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Այս պահին ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։


Հայտնում է` arm.sport.am-ը: