Ես ռասիզմի զոհ չեմ, ես ռասիստների դահիճն եմ. Վինիսիուս
Իսպանական «Վալենսիայի» երեք ֆանատներ Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հասցեին ռասիստական բնույթի վիրավորանքների համար դատապարտվել են ազատազրկման (8 ամիս), հաղորդում է AS-ը։ Առաջիկա երեք տարիներին նրանց արգելվել է մուտքը ֆուտբոլային ստադիոններ։
Դատարանի վճիռը մեկնաբանել է Վինիսիուս Ժունիորը։«Ինձ խնդրում էին չնկատել այդ վիրավորանքները։ Շատերն ասում էին, որ պայքարն անիմաստ է եւ պետք է պարզապես ֆուտբոլ խաղալ։ Բայց ես միշտ ասել եմ, որ ես ռասիզմի զոհ չեմ, ես ռասիստների դահիճն եմ»,- ասել է սեւամորթ ֆուտբոլիստը։
«Ռեալն» ու Լա Լիգան նույնպես ողջունել են դատարանի որոշումը, որն առաջինն է Իսպանիայում այս հոդվածով։