Մոտ 200 զբոսաշրջիկներ մնացել են ինքնաթիռի սրահում 50 աստիճանից ավելի ջերմաստիճանում․ Թուրքիա
Թուրքիայում մոտ 200 գերմանացի զբոսաշրջիկներ մնացել են ինքնաթիռի սրահում՝ 50 աստիճանից ավելի ջերմաստիճանի պայմաններում։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ Mavi Gök Airlines ավիաընկերության Անթալիայից Մյունստեր չվերթը հունիսի 6-ին հետաձգվել է այն պատճառով, որ օդանավի օդորակիչը խափանվել է: Այսպիսով, 189 ուղևոր, այդ թվում ՝ երեխաներ, մնացել են ինքնաթիռի սրահում, որտեղ ջերմաստիճանը գերազանցել է 50 աստիճանը:
Դեպքը հունիսի 6-ին է տեղի ունեցել, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա։
«Երբ մենք նստեցինք, անմիջապես նկատեցինք, որ ինքնաթիռում շոգ է։ Օդորակիչը խափանվել էր, և ինքնաթիռը գրեթե մեկ ժամ կանգնած է եղել շոգին։ Ջերմաչափը բարձրացել է ապշեցուցիչ 52 աստիճանի»,- ասել է ուղևորներից մեկը՝ Դոմինիկ Յանսենը։
Նրա խոսքով՝ սրահում ամենադժվարը եղել է փոքր երեխաների վիճակը:
«Երեխաներն ավելի ու ավելի բարձր էին լացում, բոլորը լաց էին լինում։ Իրավիճակը շատ վտանգավոր էր: Բոլորը մահու չափ վախեցել էին իրենց երեխաների համար, բոլորը խուճապի մեջ էին»,- հավելել է նա։
Ուղևորներից մեկը՝ թուրքալեզու բժիշկը, դիմել է անձնակազմին՝ ասելով, որ երեխաներին իրական վտանգ է սպառնում, եթե օդորակիչը չաշխատի։ Օդաչուն սկզբում շարժվել է դեպի թռիչքուղի, բայց հետո որոշել է շրջվել և վերադառնալօդանավակայանի տերմինալ:
Արդյունքում ուղևորները կարողացել են օդ բարձրանալ միայն չորս ժամ անց։
Նմանատիպ հոդվածներ
Կայծակը hարվածել է ՌԴ-ից Հայաստան ուղևորվող ինքնաթիռին
Ռուսական ավիաընկերության՝ Հայաստան թռչող ինքնաթիռին կայծակ է հարվածել: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ Aviaincident թելեգր...
ԱԱԾ-ն՝ ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքի մասին
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ԱԱԾ-ում փաստական տվայլներ չեն ստացվել: Այս մա...
Գինու փառատոնի վայրում դանակահարություն է տեղի ունեցել․ կա սպանված և վիրավոր. ԶԼՄ
NEWS.am-ի տեղեկություններով՝ Երևանի կենտրոնում՝ Սարյան փողոցում, որտեղ անցկացվում է Գինու փառատոնը, դանակահարություն է տ...
Առանձին ժամերի միակողմանի փակ է լինելու Էրեբունու փողոցից Այվազովսկու փողոց ճանապարհահատվածը
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են. «Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 15-ից մի...