Արգենտինան միշտ ֆավորիտ է․ Մեսսի
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Ամերիկայի գավաթի խաղարկության մասին։
«Կարծում եմ՝ Արգենտինան միշտ ֆավորիտ է, թեև մենք նախկինում հաղթել ենք այս մրցաշարում: Երբ մրցաշարը սկսվում է, լինի դա Աշխարհի առաջնություն, Կոպա Ամերիկա կամ որևէ այլ բան, Արգենտինան և Բրազիլիան ֆավորիտ են։
Ես հավատում եմ, որ այսօր հարավամերիկյան թիմերը շատ ուժեղ են։ Ուրուգվայը շատ լավն է, Կոլումբիան, Էկվադորը։ Ելնելով դրանից՝ բոլոր հանդիպումներում խաղալը շատ դժվար է դառնում, բայց կարծում եմ, որ շատ հավասար մրցաշար է լինելու»։
Հաղորդում է`ArmSport.am-ը: