Մենք թույլ չենք տա Պուտինին սպառնալ Եվրոպային. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քաղաքական համերաշխություն են հայտնել Ուկրաինայում և Իսրայելում պատերազմների վերաբերյալ՝ երկու հակամարտությունների նկատմամբ միջազգային հանրության մոտեցման շուրջ շարունակվող լարվածության ֆոնին, գրում է Politico-ն։
Մակրոնը նախ շնորհակալություն է հայտնել Բայդենին այն բանի համար, որ ԱՄՆ-ն «որոշիչ դեր» է խաղացել Ռուսաստանի ներխուժման դեմ Ուկրաինայի պայքարին օգնելու գործում։ Նա նաև աջակցություն է հայտնել Գազայում պատերազմի կարգավորման վերաբերյալ Բայդենի խաղաղության առաջարկին։
Այնուհետև Բայդենն անդրադարձել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև անխզելի կապին և ողջունել նույն օրն ավելի վաղ հրապարակված, չորս իսրայելցի պատանդների ազատ արձակման լուրը: Նա նաև խոսել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի պաշտպանական օգնության փաթեթի մասին, որը Կոնգրեսը հաստատել է ամիսներ տևած բանավեճերից հետո և վերահաստատել ԱՄՆ-ի հավատարմությունը պատերազմական ջանքերին:
«Դուք գիտեք, որ Պուտինը չի պատրաստվում կանգ առնել Ուկրաինայում։ Ամբողջ Եվրոպան սպառնալիքի տակ է հայտնվելու։ Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ դա տեղի ունենա... մենք մի կողմ չենք քաշվելու,- հայտարարել է Բայդենը:- Այս շաբաթ մենք աշխարհին ևս մեկ անգամ ցույց տվեցինք դաշնակիցների ուժը և այն, թե ինչի կարող ենք հասնել՝ միասին գործելով»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
Մամուլի համար հայտարարություններն արվել են երկու նախագահների միջև անձնական հանդիպումից հետո և դարձել Բայդենի երկօրյա արարողակարգային միջոցառումների գագաթնակետը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի վերջին հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին.«Հայաստանի Հանրապետությունը չունի տարածք...
Ալեն Սիմոնյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին
Այն փուլին ենք հասել, որ բոլոր այն կետերը, որոնք խնդրահարույց են եղել թե՛ մեզ համար, թե՛ Ադրբեջանի համար, մեծ մասը ունեն...
Փաստաբանը խոսել է Վահան Քերոբյանի դեմ քրեական գործի ընթացքից
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ քրեական գործը, որով անցում են նախարարության այլ պաշտոնյաներ և մասնավոր...
Ես չեմ հասկանում թե դուք ինչի՞ եք եկել. Ռուբինյանն` ընդդիմադիրներին
Իմ շատ սիրելի գործընկեր Արծվիկ Մինասյանը խեղաթյուրում է ամեն ինչ։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ընթացքում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռ...