Գերմանիան Ռուսաստանի դեմ ավելի կոշտ քայլեր է պատրաստում. Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը առաջիկա օրերին ծրագրում է Ռուսաստանին մեղադրել Լայպցիգի օդանավակայանում դիվերսիոն փորձ կատարելու մեջ, որտեղ հայտնաբերվել էին պայթուցիկով բեռնված անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին, հենվելով իրենց աղբյուրների վրա, հայտնում են Politico-ն և Welt am Sonntag-ը։
Սպասվում է, որ Մերցը հանդես կգա Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին հայտարարությամբ։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սա լինելու է Գերմանիայի անմիջական քայլերի և ԵՄ համապատասխան պատժամիջոցների համադրություն, որոնք միաժամանակ մշակվում են Բրյուսելում։
Աղբյուրներից մեկի համաձայն՝ Լայպցիգում ԱԹՍ-ների հետ կապված դեպքից հետո այլևս բավարար չեն առանձին ռուս դիվանագետների արտաքսումը կամ Բեռլինում գործող «Ռուսական տան» գործունեության դադարեցումը։ Ըստ պարբերականի զրուցակցի՝ պահանջվում են ավելի կոշտ քայլեր, օրինակ՝ պատժամիջոցային ճնշման ավելացումը կամ Ուկրաինային սպառազինության առավել ծավալուն մատակարարումները։
Politico-ն ընդգծում է նաև, որ Բեռլինն արդեն ձեռնամուխ է եղել Մոսկվայի հնարավոր կտրուկ հակադարձմանը նախապատրաստվելու գործընթացին։
Պարբերականի աղբյուրները Գերմանիայի սպասվող արձագանքը որակել են որպես «երկրորդ բեկումնային պահ» (Zeitenwende 2.0)։ Այս ձևակերպումը նախկինում կիրառել էր կանցլեր Օլաֆ Շոլցը, երբ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ազդարարեց Մոսկվայի հետ Բեռլինի քաղաքականության արմատական վերանայման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից սպառնացել են Հայաստանից հետ վերցնել բոլոր արտոնությունները և «նվերները»
Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր արտոնություններն ու «նվերները», եթե Երևանը որոշի առաջնորդվել Արևմուտքի կանոններո...
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ
Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...
Ռուսաստանի լոգիստիկական զիջումը խոչընդոտելու մասին Երևանի պնդումները կեղծ են. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է, որ իրականությանը չեն համապատասխանում Երևանի այ...