Փաստաբանը խոսել է Վահան Քերոբյանի դեմ քրեական գործի ընթացքից
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ քրեական գործը, որով անցում են նախարարության այլ պաշտոնյաներ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, աստիճանաբար փլուզվում է։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց փաստաբան Տիգրան Եգորյանը:
Նշենք, որ Վահան Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ Փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը` 2 ամիս ժամկետով։ Ապրիլի 13-ին նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։ Վահան Քերոբյանի նկատմամբ կիրառվում են հնարավոր բոլոր սահմանափակումները, նրան նույնիսկ չեն թույլատրում բժշկական ծառայություններ ստանալ։
Ի սկզբանե գործով 8 մեղադրյալ կար, որոնցից մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, իսկ մյուս մասը` մասնավոր սեկտորից։ Քրեական գործը կարճվել է 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ՝ գործուն զղջալու հիմքով։
Քրեական գործի հետաքննությունը շարունակվում է Վահան Քերոբյանի և «Synergy»-ի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի մասով, որոնք հրաժարվում են ընդունել իրենց մեղքը։ Քերոբյանը մնում է տնային կալանքի տակ, իսկ Հովհաննիսյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։
Ինչպես նշեց Եգորյանը, 6 մեղադրյալներն իրենց ցուցմունքներում հայտարարել են, որ մեղավոր չեն, բայց միևնույն ժամանակ «գլխացավանքից» ազատվելու համար նրանք համաձայնել են քրեական հետապնդման դադարեցմանը զղջման միջոցով:
«Անի Գևորգյանի (ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը. խմբ.) պարագայում այդ մեղքը չի էլ ընդունվել և արդարացվել է»,–ասաց փաստաբանը։
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե վարույթ իրականացնող մարմինն արդյոք «գործարք» չի առաջարկել էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին` Եգորյանը նշեց, որ Քերոբյանն այն մարդը չէ, որ կգնար գործարքի և կզղջար մի բանի համար, որն իրականում չի արել։
Նմանատիպ հոդվածներ
Ես չեմ հասկանում թե դուք ինչի՞ եք եկել. Ռուբինյանն` ընդդիմադիրներին
Իմ շատ սիրելի գործընկեր Արծվիկ Մինասյանը խեղաթյուրում է ամեն ինչ։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ընթացքում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռ...
Բագրատն ու ընդդիմությունը ծրագրում են մարդկանց բերել ԱԺ, պահել մի քանի օր և տանել բախումների․ Կոնջորյան
Խորհրդարանական ընդդիմությունը շատ լավ գիտի, որ ուղերձի նախագծով հնարավոր չէ հասնել հրաժարականին: Դրա մասին գիտի նաև Բագր...
Համաձայնեք, որ սա ծիծաղելի է. Հակոբ Արշակյան
Ընդդիմությունն ասում է, որ ամսի 17֊ին ժամը 18։30 ԱԺ արտահերթ նիստն իրավունքի ուժով իրագործվելու է. մնում է, որ Քաղաքացիա...
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի վերջին հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին.«Հայաստանի Հանրապետությունը չունի տարածք...