Շվեցարիայում երեկույթի ժամանակ հրաձգություն է եղել
Շվեյցարիայի Աարաու քաղաքում ռեյվ երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով 22-ամյա կին է զոհվել, ևս հինգ մարդ վիրավորվել է, նրանցից մի քանիսը՝ ծանր վիճակում են։ Ոստիկանության տվյալներով՝ բոլոր տուժածները Շվեյցարիայի բնակիչներ են։ Զոհված կինը մահացել է դեպքի վայրում ստացած հրազենային վնասվածքներից։ Հինգ վիրավորների թվում են չորս տղամարդ և մեկ կին՝ 24-ից 27 տարեկան։
Կրակոցները հնչել են կիրակի գիշերը՝ ժամը 02։30-ի սահմաններում, տեխնո միջոցառման ժամանակ, որին նախատեսվում էր շուրջ 3500 մարդու մասնակցություն։ Ականատեսների խոսքով՝ ներկաներից մի քանիսը փորձել են թաքնվել դիջեյի տաղավարի հետևում։
Ոստիկանությունը լայնածավալ որոնումներ է սկսել, քաղաքի մի շարք հատվածներ շրջափակվել են։ Հարձակվողի ինքնությունն ու շարժառիթը դեռ հայտնի չեն։
Նմանատիպ հոդվածներ
Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է. կան զոհեր և վիրավոր. ՆԳՆ ՓԾ
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքում շին...
Երևանում 5–րդ հարկի պատշգամբը փլուզվել և հայտնվել է 4–րդ հարկում. կան վիրավորներ
Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ Ժամը 09։05-ի սահմաններո...
Լոռում 2-ամյա տղան ընկել է երրորդ հարկի պատուհանից. մանրամասներ
2-ամյա տղա երեխան բուժկենտրոն է ընդունվել տարբեր վնասվածքներով, այդ թվում՝ գլխի շրջանում: ArmeniaSputnik-ի հետ զրույցում...
7 զինծառայողի վրաերթի գործով նոր զարգացում․ ևս մեկ անձ է ձերբակալվել․ ՔԿ
Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ևս մեկ...