Գերմանիան վերլուծում է չինական էլեկտրոմոբիլների հնարավոր լրտեսական ռիսկերը
Գերմանիայի իշխանություններն իրականացնում են ռիսկերի վերլուծություն՝ պարզելու համար, թե արդյոք ցանցին միացված չինական էլեկտրոմոբիլները կարող են օգտագործվել լրտեսության նպատակով։
Մասնագետների գնահատմամբ՝ ցանցին միացված չինական էլեկտրական ավտոմեքենաները, տեսախցիկների, միկրոֆոնների ու սենսորների միջոցով իրենց տեղաշարժերի և շրջակայքի վերաբերյալ մեծաքանակ տվյալներ հավաքագրելով, կարող են ծառայել որպես լրտեսության միջոց։ Ինչպես հայտնում է Der Spiegel պարբերականը՝ վկայակոչելով երկրի Ներքին գործերի նախարարությունը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության իշխանություններն այժմ ռիսկերի գնահատում են կատարում։ Լեհաստանն ու Շվեյցարիան արդեն իսկ սահմանափակել են մասնավոր մեքենաների մուտքը ռազմական նշանակության տարածքներ։
Դաշնային կառավարությունից պարբերականի հարցմանն ի պատասխան նշել են, որ անվտանգային այնպիսի սպառնալիքները, ինչպիսին ավտոարտադրողի վրա պետության ազդեցությունն է, «անհնար է բացառել տեխնիկական լուծումներով», թեև կոնկրետ դեպքեր ցայսօր «հայտնի չեն»։
Հաշվի առնելով գերմանական ճանապարհներին ցանցին միացված չինական էլեկտրոմոբիլների ավելացող ծավալները՝ փորձագետները Գերմանիային և Եվրոպային հորդորում են առավել լուրջ մոտենալ այս սպառնալիքին։ Վարշավայի Մարկ Կարպի անվան Արևելյան հետազոտությունների կենտրոնի աշխատակից Պաուլինա Ուզնանսկայի կարծիքով՝ ցանցին միացված մեքենան նման է «անիվների վրա գտնվող անօդաչու սարքի»։
Նա նախազգուշացրել է, որ հավաքագրված տեղեկությունները կարող են հետաքրքրել ոչ միայն Չինաստանին։ Ուզնանսկան գտնում է, որ Պեկինի և Մոսկվայի ռազմական սերտացող համագործակցության ֆոնին լիովին հնարավոր է, որ եվրոպական ճանապարհներից քաղված տվյալները հասանելի դառնան նաև Ռուսաստանին։
Նմանատիպ հոդվածներ
Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն օգոստոսի 18-ին հանդիպել է ավտոդպրոցների և հաշվառման-քննական ծառայությունների ոլո...
Երևանի Դավիթ Բեկի փողոցում ավտոմեքենայից արձակվել են կրակոցներ. ՆԳՆ
Խուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկան Օգոստոսի 30-ին՝ ժամը 00։29-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառ...
Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի
Մայրաքաղաքում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ավելացնելու նպատակով ս.թ. Օգոստոսի 28-ից երթևեկության կազմակերպմ...
Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ
2026 թվականի օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորո...