Ես չեմ հասկանում թե դուք ինչի՞ եք եկել. Ռուբինյանն` ընդդիմադիրներին
Իմ շատ սիրելի գործընկեր Արծվիկ Մինասյանը խեղաթյուրում է ամեն ինչ։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ընթացքում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթին։
«Ըստ Սահմանադրության՝ արտահերթ նիստը պիտի հրավիրվի օրենքի ուժով և հիրավի այն կհրավիրվի ամսի 17-ին։ Սահմանադրությունը չի ասում, որ այդ նիստը պետք է կայանա, մեր օրենքներն ասում են՝ նիստը կայանում է քվորում լինելու պարագայում, հիմա քվորումը կլինի նիստը կկայանա, քվորում չի լինի՝ չի կայանա»,- ասաց Ռուբինյանը։
ԱԺ փոխխոսնակը հայտարարեց, թե իր համար տարօրինակ է, որ ընդդիմադիր խմբակցություններն այսօր եկել են ԱԺ։ «Եթե ես չեմ սխալվում ձեր Սրբազան շարժումը երեկ հայտարարում էր, որ այսօր մեզ չպետք է թողնեք, որ գանք գործի։ Ինչպես տեսնում եք մենք բոլորս այսօր գործի ենք, բայց ես չեմ հասկանում թե դուք ինչի՞ եք եկել։ Գուցե դրա մեջ կողմնորոշվեք՝ հիմա ո՞րն է ձեր տակտիկան՝ ԱԺ նիստերը տապալե՞ք, թե՞ չտապալեք։ Կարո՞ղ է պարզվի, որ էսօր եկել եք նիստի, որովհետև եթե չգրանցվեիք, աշխատավարձ չէիք ստանա այս նիստի համար»,- ասաց նա։
Ռուբինյանը նաև նշեց, որ երեկ ինքը ԱԺ խորհրդի նիստին երկու հարց է բարձրացրել․ «Ինչո՞ւ է ներկայացվել ԱԺ ուղերձի նախագիծ և ոչ վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ։ Մեր ընդդիմադիր գործընկերները ասացին, որ դա լրիվ այլ հարց է և երկրորդ հարցս՝ ինչո՞ւ նշված չէ Բագրատ Գալստանյանի վարչապետի թեկնածու լինելու անհրաժեշտության մասին, էլի ասացին, որ դա այլ գործընթաց է։ Սա ինձ համար շատ տարօրինակ է հարգելի գործընկերներ»։
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանը խոսել է Վահան Քերոբյանի դեմ քրեական գործի ընթացքից
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ քրեական գործը, որով անցում են նախարարության այլ պաշտոնյաներ և մասնավոր...
Բագրատն ու ընդդիմությունը ծրագրում են մարդկանց բերել ԱԺ, պահել մի քանի օր և տանել բախումների․ Կոնջորյան
Խորհրդարանական ընդդիմությունը շատ լավ գիտի, որ ուղերձի նախագծով հնարավոր չէ հասնել հրաժարականին: Դրա մասին գիտի նաև Բագր...
Ես ասել եմ նկարներ ունե՞մ, hիվա՞նդ է դա․ Բագրատ Սրբազանը՝ Արթուր Հովհաննիսյանի հայտարարության մասին
Ի՞նչ նկարներ, ես ասել եմ նկարներ ունե՞մ, հիվանդ է դա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառ...
Կառավարության այսօրվա նիստը տեղափոխվել է. հայտն է պատճառը
Կառավարության այսօրվա ժամը 11:00-ի նիստը կտեղափոխվի ուրբաթ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:«Վարչապետ Նիկ...