Ռազմական

Ռուսաստանը պատրաստվում է նոր մասշտաբային հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ ոլորտին. ՌԴ ՊՆ

Ռուսաստանը պատրաստվում է նոր մասշտաբային հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ ոլորտին. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը սկսել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստական աշխատանքները: ՌԴ պաշտպանության նախարարությունը կիրակի օրը…

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը սկսել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստական աշխատանքները:


ՌԴ պաշտպանության նախարարությունը կիրակի օրը տարածած հայտարարության մեջ հայտնել է, որ ստացված հանձնարարականների համաձայն՝ ռուսական զինուժը նախապատրաստվում է զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկայի օբյեկտներին: Ըստ գերատեսչության՝ սա պատասխան քայլ է Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների ու վառելիքաէներգետիկ համալիրի թիրախավորմամբ Կիևի կողմից իրականացվող շարունակական հարձակումներին:


Ըստ Bloomberg-ի՝ Ուկրաինայի պաշտպանության ուժերը օգոստոսին առնվազն 21 անգամ հարձակվել են ռուսական նավթավերամշակման գործարանների վրա՝ ռեկորդային թիվ մեկ ամսվա համար։ Հարձակումների հետևանքով Ռուսաստանը բախվել է վառելիքի պակասի երկրորդ ալիքի։


Օգոստոսի 30-ի գիշերը Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են Ռուսաստանի Լենինգրադի մարզում գտնվող Կիրիշինեֆտեորգսինտեզի նավթավերամշակման գործարանին, որը Ռուսաստանի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկն է՝ տարեկան մոտ 20 միլիոն տոննա նավթի հզորությամբ։


Օգոստոսի 26-ին Ռուսական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ հուլիսի կեսերից Ուկրաինան շարքից հանել է ռուսական Wildberries մանրածախ առևտրով զբաղվող ընկերության տասը ամենամեծ պահեստներից ութը։ Օգոստոսի վերջին հարձակման են ենթարկվել նաև Ozon շուկայի խոշոր լոգիստիկ օբյեկտները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250