Պատահարներ

Վրաստանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսը բախվել է ԿԱՄԱԶ-ին․ կան զոհեր և տուժածներ

Վրաստանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսը բախվել է ԿԱՄԱԶ-ին․ կան զոհեր և տուժածներ
Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարն ունեցել է հինգ զոհ, ինչի մասին օգոստոսի 30-ին տեղեկացրել են երկրամասի դատախազությունը և տարածաշրջանի Պետավտոտեսչությունը: Պատահարը…

Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարն ունեցել է հինգ զոհ, ինչի մասին օգոստոսի 30-ին տեղեկացրել են երկրամասի դատախազությունը և տարածաշրջանի Պետավտոտեսչությունը:


Պատահարը գրանցվել է կիրակի գիշերը «Կովկաս» ֆեդերալ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին՝ Ժելեզնովոդսկ քաղաքի Ինոզեմցևո ավանի հատվածում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Վրաստանից Մոսկվա ուղևորվող «Սետրա» երթուղային ավտոբուսի վարորդը «ընտրել է ոչ անվտանգ արագություն» (այսինքն՝ գերազանցել է արագությունը), չի պահպանել հեռավորությունը առջևից ընթացող ԿԱՄԱԶ բեռնատարից և բախվել է նրան, ինչից հետո դուրս է եկել ճանապարհի կողնասնկից (առվափոս)։ Ավտոբուսի մեջ եղել է 43 անձ։


Ստացված վնասվածքների հետևանքով հինգ տուժած տեղում մահացել են։ Վնասվածքներ է ստացել 38 մարդ (որոնց թվում՝ 10 երեխա), նրանց տեղափոխել են Պյատիգորսկի հիվանդանոց։


Ժելեզնովոդսկ քաղաքի դատախազության կողմից իրականացվում է ստուգում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250