Եմենի Ադեն նավահանգստի ափերի մոտ նավ է այրվում

Բրիտանական ծովային առևտրի հաղորդակցության գրասենյակը հայտնել է, որ Եմենի Ադեն նավահանգստի ափերի մոտ նավի վրա հրդեհ է բռնկվել՝ արկի հարվածից հետո։

«Նավապետը հայտնել է, որ անհայտ արկը հարվածել է նավի կողային հատվածին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել»»,- հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ բրիտանական ռազմածովային ուժերը հայտնել էին Եմենի Ադենի մերձակայքում գտնվող նավի վրա անհայտ անձանց կողմից հարձակման մասին։ Զոհերի մասին տեղեկություններ չկան.

Հիշեցնենք, որ Եմենի հյուսիսում իշխող Անսար Ալլահ շարժումը, որը վերահսկում է Եմենի Կարմիր ծովի ափերի մեծ մասը, ավելի վաղ հայտարարել էր իր աջակցության մասին Պաղեստինին և մտադիր է հարձաումներ գործել Իսրայելի հետ կապված ցանկացած նավերի վրա: