Իմ կարիերայի ընթացքում այսքան չեմ պարտվել.Պետրակով
Ալեքսանդր Պետրակովը` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչն է, ով Ղազախստանին լուրջ մրցակից է համարում իր համար:
«Լավ կարծիք ունեմ Ղազախստանի հավաքականի մասին: Լավ տղաներ ունեն: Նրանք այժմ առավել ագրեսիվ ֆուտբոլ են ցուցադրում: Եվրոպայում խաղացող այլևս թույլ թիմեր չեն մնացել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Պետրակովը:
Պետրակովի կարծիքով` Սլովենիայի դեմ ընկերական խաղի առաջին կեսը տապալված չէր, սակայն դժվարին հանդիպում էր, որը կապված էր տեխնիկական մի շարք հարցերի հետ:
«Անկեղծ եմ խոսում, շատ եմ ուզում հաղթել առաջիկա խաղում: Իմ կարիերայի ընթացքում այսքան չեմ պարտվել: Մեծ կարևորություն եմ տալիս Ղազախստանի դեմ խաղին»,-առանձնացրեց նա:
Անդրադառնալով ազգային ընտրանու նորեկներին` Պետրակովն ընդգծեց, որ դրական տպավորություն է ստացել ֆուտբոլիստներից և նրանք լավ մարդկային որակներ ունեն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Ղազախստանի ընտրանու հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: