4 ֆուտբոլիստ հեռացել է Տոտենհեմից
Անգլիական «Տոտենհեմն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ Էրիկ Դայերը, Իվան Պերիշիչը, Ռայան Սեսենյոնը և Ջաֆետ Տանգանգան լքել են ակումբը պայմանագրերի ավարտից հետո:
«Մենք հրաժեշտ տվեցինք Էրիկին և Իվանին հունվարին, երբ նրանք գնացին իրենց նոր ակումբներ,՝ սկզբում վարձավճարով: 2023/2024 մրցաշրջանի ավարտին մենք հրաժեշտ ենք տալիս նաև Ռայանին և Ջաֆեթին։
Մենք շնորհակալություն ենք հայտնում այս խաղացողներին ակումբին մատուցած ծառայությունների համար և մաղթում ենք նրանց ամենայն բարիք ապագայում»,- ասված է լոնդոնյան ակումբի տարածած հայտարարության մեջ:
Էրիկ Դայերը տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա», Իվան Պերիշիչը՝ Սպլիտի «Հայդուկ»։
«Տոտենհեմը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանն ավարտել է մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղում։ Անգելոս Պոստեկոգլուի թիմը 38 խաղում վաստակել է 66 միավոր։