ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրաստանում արտակարգ տարհանվել են աշխատակիցներ․ իրավիճակը՝ Վերին Լարսում

Վրաստանում արտակարգ տարհանել են վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարյալ» «Դարյալ» առևտրաարդյունաբերական պալատի բոլոր աշխատակիցներին, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն: Փոխանցում է Սպուտնիկ Գրուզիան։ 


Նշվում է, որ վաղ առավոտյան դետեկտորները Դևդորակի գետում ջրի մակարդակի բարձրացում են արձանագրել: Այս տեղեկությունը ստուգելուն զուգահեռ որոշվել է տարհանել ԱԱՊ աշխատակիցներին։


Տարածքը զննելու համար արդեն օդ է բարձրացել սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը՝ պատասխանատու ծառայությունների աշխատակիցներով։ Ընդ որում, պրոֆիլակտիկայի նպատակով փակել են Գվելեթի գյուղի մոտ գտնվող ավտոմայրուղին երկու ուղղություններով։


Հիշեցնենք՝ Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճանապարհը այսօրվանից փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթեւեկությունն արգելված է ձնահոսքի պատճառով:


Այս պահին շուրջ 300 հայկական բեռնատարներ «Վերին Լարս» անցակետով պարապուրդի են մատնված ՌԴ ուղղությամբ, ևս 300-ը ռուսական կողմում են՝ դեպի Հայաստան: