ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոսկե ձեռնոց մրցաշարում Ալավերդին չեմպիոն և փոխչեմպիոն է տվել. Արեն Մկրտչյանն աղետի գոտում է
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ու գրել.
«Բռնցքամարտի Հայաստանի Ոսկե ձեռնոց մրցաշարում Ալավերդին երեկ չեմպիոն և փոխչեմպիոն է տվել։
Խորհրդանշական է, որ չեմպիոնը` Նաիրին, և փոխչեմպիոնը` Արենը, Սանահին կայարան թաղամասի արգելափակված հատվածից են։
Շնորհավորում եմ տղաներին և շնորհակալություն հայտնում մարզչին»:
Հիշեցնենք՝ մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբետ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ՝ Գավառ-Վարդենիս ճանապարհին. ոստիկաններն ուժով փորձում են բացել ճանապարհը
Լարված իրավիճակ էր Գավառ-Վարդենիս ճանապարհին: Ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման եւ ձերբակալված քաղաքացին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Առողջ ապրելակերպ և հեծանվայի կուլտուրա». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել կից գրառել.«Հեծանվորդի օրվա առիթով»:Վարչապետը հեծանիվը վարել...
Սևանում հայտնաբերվել է ջրահեղձ եղած կոմպոզիտորի դին
Այսօր՝ հունիսի 3-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արաբկիրում հսկայական փոսը փակել են ստվարաթղթե տուփերով, որ մեքենաները չընկնեն փոսը
Արաբկիր վարչական շրջանում՝ Մամիկոնյանց-Վրացական փողոցների խաչմերուկն արդեն մեկ շաբաթ այս վիճակում է։ Այս մասին Facebook-...