Ինչ վիճակում են գազալցակայանում պայթյունից տուժածները
Նախօրեին ուշ երեկոյան Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներից երկուսը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը` ծայրահեղ ծանր։
Մյուս չորս պացիենտի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Բժիշկների գնահատմամբ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. շարունակում են ստանալ համարժեք բուժօգնություն։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում, պայթել է հեղուկ գազի ցիստեռն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել Կ․ Ս․-ն (ծնված 1980 թ․) և Գ․ Չ․-ն (ծնված 1991 թ․), այնուհետև՝ տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։
Աբովյանի ԲԿ են տեղափոխվել Լ․ Հ․-ն (ծնված 2007 թ․), Հ․ Խ․-ն (ծնված 2001 թ․), Մ․ Գ․-ն (ծնված 1989 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1990 թ․) և Լ․ Ս․-ն (ծնված 1963 թ․). Լ. Հ․-ն ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել, իսկ մյուսները տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:
Նմանատիպ հոդվածներ
Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանն ուզում է ինքնասպան լինել․ ահազանգում է կինը․ «Հրապարակ»
Երկու շաբաթ առաջ ենք Վիգենի հետ խոսել տեսազանգով, «Հրապարակին» ասաց Շուշիում նոյեմբերի 9-ին ադրբեջանցիների կողմից գերևար...
Տվյալների մեծ արտահոսք․ 280 հազար հայաստանցու հեռախոսահամար կա. Մարտիրոսյան
Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել։ Մեջը մոտ 280 հազար հայաստանցու համար կա։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել...
Գազալցակայանը պայթեցրել են. կասկածներ ունեմ, թե ով. սեփականատիրոջ ամուսին
Գազալցակայանը պայթեցված է, թող իրավապահները պարզեն պայթեցնողի անձը, թող փնտրեն իմ կոնկուրենտների մեջ: Այս մասին այսօր լր...
ՀՀ–ից հեռացած արցախցիներից քանի՞սն են վերադարձել. մանրամասներ
2023 թվականի բռնի տեղահանումից հետո Հայաստան եկած ու երկրից հեռացած արցախցիների գրեթե կեսը վերադարձել է։ Sputnik Արմենիա...