ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Առողջ ապրելակերպ և հեծանվայի կուլտուրա». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել կից գրառել.
«Հեծանվորդի օրվա առիթով»:
Վարչապետը հեծանիվը վարելիս մասնավորապես նշել է, որ հեծանիվը ոչ միայն առողջ ապրելակերպի մասին է, այլև «էկո-ֆրենդլի» տրանսպորտային միջոց է, որը նաև մտածելու ազատություն է տալիս:
«Ի տաբերություն ավտոմեքենայի, որի ապակիներով երբեմն, զրահապատ, կտրված ենք բնությունից, նաեւ բնության հետ հաղորդակցվելու հնարավորություն է տալիս: Ես ընդհանրապես, մեկումեջ քշում եմ հեծանիվ, բայց էսօրվա հրապարակային հեծանվաերթի նպատակը մեր բոլորի ուշադրություն հրավիրելն է առողջ ապրելակերպի` հեծանվային կուլտուրային: Վերջերս որ Կոպենհագենում էինք, բառիս բուն իմաստով հեծանվային խցանման ականատես էինք դառնում, տեսարանը շատ ոգեշնչող էր եւ գեղեցիկ»,-ասաց նա:
Հիշեցնենք որ, այսօր՝ հունիսի 2-ին,Հեծանիվի միջազգային օրվա կապակցությամբ Երևանում անցկացվեց հեծանվաշքերթ և հեծանվասպորտի սիրողական մրցաշար: Քաղաքապետարանից հայտնում են, որ այն կազմակերպվել էր Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանատան հետ համատեղ:
Մրցաշարին մասնակցում էր մոտ 300 հեծանվորդ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ՝ Գավառ-Վարդենիս ճանապարհին. ոստիկաններն ուժով փորձում են բացել ճանապարհը
Լարված իրավիճակ էր Գավառ-Վարդենիս ճանապարհին: Ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման եւ ձերբակալված քաղաքացին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոսկե ձեռնոց մրցաշարում Ալավերդին չեմպիոն և փոխչեմպիոն է տվել. Արեն Մկրտչյանն աղետի գոտում է
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ու գրել.«Բռնցքամ...
Սևանում հայտնաբերվել է ջրահեղձ եղած կոմպոզիտորի դին
Այսօր՝ հունիսի 3-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արաբկիրում հսկայական փոսը փակել են ստվարաթղթե տուփերով, որ մեքենաները չընկնեն փոսը
Արաբկիր վարչական շրջանում՝ Մամիկոնյանց-Վրացական փողոցների խաչմերուկն արդեն մեկ շաբաթ այս վիճակում է։ Այս մասին Facebook-...