Վրաստանի խորհրդարանը մտադիր է ընդունել 19 օրենք՝ ընդդեմ ոչ ավանդական հարաբերությունների
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այսօր խորհրդարանի ճեմասրահում կայացած հատուկ ճեպազրույցում ներկայացրել է օրինագծերի փաթեթ, որը կտրուկ սահմանափակում է երկրում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների և կազմակերպությունների իրավունքները։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Ըստ Պապուաշվիլիի՝ օրենսդրական փաթեթը նախատեսում է փոփոխություններ աշխատանքային օրենսգրքում, քաղաքացիական օրենսգրքում և կրթության մասին օրենսդրությունում:
Շալվա Պապուաշվիլին ասել է, որ բոլոր 19 օրինագծերը խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ կընդունվեն մինչև գարնանային նստաշրջանի ավարտը, այսինքն՝ մինչև հուլիսի կեսերը։ Երկրորդ և երրորդ ընթերցումները տեղի կունենան աշնանը։
Ըստ օրինագծերի՝ կարգելվի կնոջ և տղամարդու միջև ամուսնությանն այլընտրանքային ցանկացած հարաբերության գրանցումը, երեխայի որդեգրումը միասեռ զույգերի կողմից, սեռը փոխելու ցանկացած բժշկական ընթացակարգ. եթե վիրահատությունը կատարվել է արտասահմանում, ապա Վրաստանում տրված բոլոր փաստաթղթերում նշված կլինի քաղաքացու «գենետիկ սեռը»:
Կարգելվի նաև ԼԳԲՏ թեմաներով ցանկացած «քարոզչություն» լրատվամիջոցներում։ Գեղարվեստական գրականության և ֆիլմերի համապատասխան բովանդակությունը կարգելվի մասնավոր կամ հանրային հեռուստառադիոընկերություններում և գրադարաններում, ինչպես նաև ցուցասրահներում:
Նմանատիպ հոդվածներ
Սահմանազատումից հինգ պակաս. ի՞նչ իրավիճակ է սահմանամերձ Տիգրանաշենում․ MediaHub
MediaHub-ը գրում է․ «Սահմանազատման և սահմանագծման աշխատանքները Կիրանցում և Ոսկեպարում բուռն քննարկումների առարկա են դարձ...
ԱԳ փոխնախարարը՝ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման մասին
Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ։ Այս մասին ասաց արտաքին գո...
Մարզպետը` Սյունիքից տարածքներ հանձնելու մասին
ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը չի կարծում, որ մարզում սահմանազատում և սահմանագծում անելուց հետո կարող են Ադրբեջան...
Միրզոյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հարաբերությունների մասին
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հիանալի անձնական հարաբերու...