Մարզպետը` Սյունիքից տարածքներ հանձնելու մասին
ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը չի կարծում, որ մարզում սահմանազատում և սահմանագծում անելուց հետո կարող են Ադրբեջանին տարածքներ անցնել։ Այս մասին նա ասաց ՀՀ ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին` արդյոք Սյունիքից տարածքներ հանձնվելու են այդ գործընթացի շրջանակում։
«Չեմ կարծում։ Ես կարծում եմ, որ շատ տեղերում ավելի շատ պետք է ադրբեջանցիները հետ քաշվեն։ Եթե սահմանագծում, սահմանազատում արվի, իհարկե, ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն օկուպացված տարածքներից, քանի որ Սյունիքում ՀՀ սուվերեն տարածքում ներխուժում կա։ Հստակ սահմանագծում և սահմանազատում կա քարտեզով, որը վարչապետը ներկայացրել է»,- ասաց Ղուկասյանը։
Նա անդրադարձավ նաև այն հարցին, թե մարդիկինչ են խոսում մարզում սահմանագծման և սահմանազատման մասին, մասնավորապես ելնելով այն բանից, որ Տավուշի մարզում արդեն սկսվել է այդ գործընթացը։
«Սյունիքում ինձ հետ շփումներում հասարակությունն առանձնապես շատ չի խոսում այդ թեմաներով, բայց սահմանազատումն ու սահմանագծումը կարևոր գործընթաց է և կարծում եմ` պետք է լինի»,– նշեց Ղուկասյանը։
Մարզպետը միաժամանակ շեշտեց՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին հստակ ինֆորմացիա չունի, քանի որ համապատասխան հանձնաժողովում ընդգրկված չէ։
«Երբ այդ օրակարգը գա Սյունիք, ես տեղյակ կլինեմ»,- ասաց Ղուկասյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սահմանազատումից հինգ պակաս. ի՞նչ իրավիճակ է սահմանամերձ Տիգրանաշենում․ MediaHub
MediaHub-ը գրում է․ «Սահմանազատման և սահմանագծման աշխատանքները Կիրանցում և Ոսկեպարում բուռն քննարկումների առարկա են դարձ...
ԱԳ փոխնախարարը՝ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման մասին
Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ։ Այս մասին ասաց արտաք...
Կադաստրի քարտեզը համապատասխանո՞ւմ է Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ տարածքին․ Sputnik
Sputnik Արմենիան գրում է․ «ՀՀ իշխանությունները չգիտեն` արդյոք ՀՀ կադաստրի պետական կոմիտեի քարտեզը համապատասխանում է Ալմա...
Ալեն Սիմոնյանի հարսի գործը կարճվեց. դատախազությունը հաստատում է. Armlur
Այս տարվա փետրվարի 27-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իր եղբոր կնոջ նկատմամբ հարուցված մեղադրանքը սխալմունք...