Միրզոյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հարաբերությունների մասին
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հիանալի անձնական հարաբերություններ են ձևավորվել։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ։
Միրզոյանը մեկնաբանեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունն այն մասին, որ կազմակերպությունում ակնկալում են, որ Հայաստանի իշխանությունները հստակություն մտցնեն ՀԱՊԿ-ի հետ իրենց հարաբերությունների հեռանկարներում:
«Ես հիանալի անձնական հարաբերություններ ունեմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ և հստակ փոխանցում եմ նրան իմ դիրքորոշումը»,– ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ը կոչ է արել Հայաստանին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հստակություն մտցնի միավորման հետ իր հար...
ԱԳ փոխնախարարը՝ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման մասին
Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ։ Այս մասին ասաց արտաք...
Ժամանակն է, որ գետնի վրա տեսնենք իրականացող պայմանավորվածություններ․ Միրզոյան
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում մի շարք հարցերի շուրջ ունենք լայն փոխըմբռնում։ Այս մասին այսօր ԱԺ-ո...
ՀՀ-Ադրբեջան բանակցությունների օրակարգի մաս ո՛չ մեր, ո՛չ իրենց սահմանադրությունների փոփոխությունները չեն կազմում․ Միրզոյան
Մեծ հաշվով Հայասատանի և Ադրբեջանի սահամանադրությունները չեն կարող խնդիր լինել իրավական առումով՝ երկարատև խաղաղության հաս...