Հիմա մենք նրանց համար թշնամի երկիր ենք, ինչպես նրանք՝ մեզ համար․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում հայտարարել է, որ «ԱՄՆ-ն այժմ թշնամական երկիր է Ռուսաստանի համար»:
«Եվ հիմա մենք նրանց համար թշնամի երկիր ենք, ինչպես նրանք՝ մեզ համար»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Այս մասին Պեսկովը խոսել է՝ մեկնաբանելով ԱՄՆ-ից նախկին հետախույզ Սքոք Ռիթերի ելքն արգելելու մասին Վաշինգտոնում կայացված որոշումը։ Ռիթերը պատրաստվում էր մեկնել Ռուսաստան՝ Սանկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով։
«Հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցների վրա նման սահմանափակումներ կարող են տարածվել հատկապես, եթե խոսքը թշնամական պետություն այցելության մասին է», - նշել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ում հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու վերաբերյալ տեղեկատվությունը․ մանրամասներ
ԱԱԾ-ում պաշտոնապես հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված...
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն․ նախազգուշացում
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն՝ նման մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում մարտին տեղի ունեցած ահաբեկչա...
Որքան գումար է ծախսել ՀՀ ԱԳՆ-ն 2023 թվականին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2023թ. ծախսել է պետբյուջեից հատկացված 25 մլրդ 57 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում...
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում․ Զախարովա
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում Մոսկվային փոխանցել Բուչայում զոհվածների ցուցակը։ Այս մասին Պետերբուրգյան միջա...