ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն․ նախազգուշացում
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն՝ նման մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում մարտին տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը։ Այս մասին նախազգուշացրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը՝ Սենատի հատկացումների հանձնաժողովի առջև լսումների ժամանակ։
Նրա խոսքով՝ վերջին ժամանակահատվածում մի քանի ահաբեկչական կազմակերպություններ կոչ են արել հարձակումներ իրականացնել ամերիկացիների և նրանց դաշնակիցների դեմ:
«Մեր հիմնական մտահոգությունն այն է, որ անհատները կամ փոքր խմբերը «կոգեշնչվեն» Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններից՝ այստեղ հարձակումներ իրականացնելու համար:
Բայց այժմ, բացի սրանից, աճող մտահոգություն է առաջացնում հնարավոր համակարգված հարձակումը՝ նման մարտին ռուսական Crocus City Hall-ում տեղի ունեցած հարձակմանը»,- ընդգծել է Ռեյը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում․ Զախարովա
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում Մոսկվային փոխանցել Բուչայում զոհվածների ցուցակը։ Այս մասին Պետերբուրգյան միջա...
Որքան գումար է ծախսել ՀՀ ԱԳՆ-ն 2023 թվականին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2023թ. ծախսել է պետբյուջեից հատկացված 25 մլրդ 57 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում...
ԱԱԾ-ում հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու վերաբերյալ տեղեկատվությունը․ մանրամասներ
ԱԱԾ-ում պաշտոնապես հերքվել է Բագրատ Սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված...
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը: «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության...