Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում․ Զախարովա
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում Մոսկվային փոխանցել Բուչայում զոհվածների ցուցակը։ Այս մասին Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք մեծ հույս ունենք, որ հայկական կողմը, հայկական պաշտոնական պատվիրակությունն այդ մարդկանց ցանկով կկիսվի ռուսական կողմի հետ, որը փոխանցել է Կիևը։ Մենք երկու տարի չենք կարողացել հասնել նրան, որ մեզ գոնե ինչ-որ մեկը, ներառյալ՝ ՄԱԿ-ը, տվյալներ տրամադրի մարդկանց մասին, որոնք, իբր, այնտեղ զոհվել են»,- ասել է Զախարովան։
Նա այսպես է արձագանքել Կիևի մարզի այս քաղաք հայ պաշտոնյաների այցելության մասին տեղեկություններին։ Զախարովան ենթադրել է, որ հայկական պատվիրակության համար այնտեղ տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկատու նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
Հերիք եղավ մեզ սպառնան. Սիմոնյանը՝ ՌԴ-ից հնչող հայտարարությունների մասին
ԱԺ նախագահն արձագանքել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը։ «Հերիք եղավ ՀԱՊԿ-ի մասին խոսեն, թող գան...
Անդրանիկ Քոչարյանը՝ արտահերթ նիստ հրավիրելու հնարավորության մասին
ՔՊ-ի օրակարգում արտահերթ նիստ հրավիրելու հարց չկա, այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Անդրան...
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն․ նախազգուշացում
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն՝ նման մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում մարտին տեղի ունեցած ահաբեկչա...
Հնարավոր է, որ Էմանուել Մակրոնը հրաժարական կտա․ ԶԼՄ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր շրջապատի հետ քննարկում է հրաժարականի հնարավորությունը՝ իր կողմից նշանակված Ազգային...